«2017 թվականին Հայաստանի Ազգային ժողովը մոտ 2,5 մլն դրամի մեկանգամյա օգտագործ­ման բաժակներ է գնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրա­վոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին խորհրդարանի հանրային կապերի վարչությու­նից: 2017-ին Ազգային ժողովի աշխատակազմը ձեռք է բերել եր­կու տեսակի մեկանգամյա օգտա­գործման բաժակներ 374 հազար 5 հարյուր հատ պոլիէթիլենային և 8 հազար հատ թղթե բաժակներ: Պոլիէթիլենային մեկ բաժակի համար վճարվել է 6 դրամ, իսկ ընդ­հանուր արժեքը կազմել է 2 մլն 247 հազար դրամ: Թղթե մեկ բա­ժակը գնվել է 20 դրամով, իսկ ընդհանուրի համար վճարվել է 160 հազար դրամ:
 
Թղթե բաժակներն, ի դեպ, Ազ­գային ժողովի լոգոտիպի տպագ­րությամբ են և հասանելի չեն հա­սարակ մահկանացուներին, դր­ված են միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ պատգամավորների, խորհր­դարանական լսումների մասնա­կիցների համար:
 
Ազգային ժողովը սովորական մեկանգամյա օգտագործման բա­ժակները ձեռք է բերել «Սփլեշ ուոթեր» ՍՊԸ-ից, իսկ թղթյա բաժակ­ները՝ «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ից:
 
ԱԺ-ի հանրային կապերի վար­չությունից «ՀԺ»-ին ուղարկված պատասխանում նշված էր, որ 2018 թվականին կառույցը ձեռք է բերելու 400 հազար հատ մեկան­գամյա օգտագործման բաժակ, յուրաքանչյուրը՝ 4 դրամով: Այս տարի ԱԺ-ն ավելի քիչ կվճարի բաժակների համար՝ 1 մլն 600 հազար դրամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել