Մի փոքր ուղղելով երեկոյան մենյուն՝ կարող եք մեկ ամսում կորցնել 10կգ:
Մեր օրգանիզմն անդադար աշխատում է. փոխվում է նյութափոխանակությունը, մի շարք փոփոխություններ են կատարվում: Եթե երեկոյան չարաշահեք ուտեստները, ապա կարող եք վնասել առողջությանը և հավաքել ավելորդ կիլոգրամներ: Ճաշացուցակից հանելով այս մի քանի մթերքները՝ հեշտորեն կազատվեք ավելորդ քաշից:
Ահա դրանիցից մի քանիսը.
1. Մուգ կամ սև շոկոլադ
Բարձր քանակությամբ կոֆեին պարունակվում է սև շոկոլադում: Եթե շատ եք սիրում շոկոլադ, հիշեք, որ այն ունի ախորժակ բացելու հատկություն: Եղե՛ք ավելի հետևողական:

2. Այծի պանիր
Գիտականորեն ապացուցված է, որ այծի պանիրն իր մեջ պարունակում է ճարպեր, որոնք ավելի են գրգռում ախորժակը: Պանիրն ուտելուց հետո կարող է սովածության զգացում առաջանալ, բայց դա խաբկանք է: Իրականում դուք քաղց չեք զգում:

3. Կծու սոուսներ
Ստամոքսը պետք է երեկոյան հանգստանա, իսկ կծու սոուսները չեն թողնում, որ այն հանգստանա:

4. Կարմիր գինի
Փորձագետները պնդում են, որ մեկ բաժակ գինին օգտակար է առողջության համար, սակայն այն օգտագործելու ժամը չեն նշում: Եթե այն խմեք քնից 2 ժամ առաջ, ուրեմն՝ կզրկվեք խորը քնից, քանի որ այդ դեպքում ուղեղը կշարունակի իր ակտիվ գործունեությունը:

5. Քաղացրավենիք
Քաղացրավենիքի օգտագործումն այդքան էլ չի խրախուսվում դիետոլոգների կողմից: Քաղցրավենիքի հմայքին պետք է դիմանալ:



