«Երեկ մի խումբ բնակիչներ ահազանգել են «ՀԺ»-ին, որ աղքատության նպաստն ուշանում է: Նպաստը սկսում են բաժանել ամեն ամսվա 23-ից սկսած, սակայն երեկ փոստի աշխատակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա ու պարզ չէ՝ երբ կլինի:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության վարչության պետ Աստղիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նպաստներն այս ամիս ուշացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցավոք սրտի»,-ասել է նա, վստահեցնելով, որ նպաստները կբաժանվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Աղքատությունը հաղթահարող կառավարութան՝ աղքատների հանդեպ այս վերաբերմունքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել