Օգտակար խորհուրդներ կանանց:

Իհարկե, ավելի հեշտ է միանգամից ասել ցանկության մասին:

Սակայն այդպես ոչ բոլորը կարող են վարվել:

Շատ ամաչկոտ կանանց համար այլ միջոցներ էլ կան զուգընկերոջը հասկացնելու, որ ավելի լավ կլինի սեքսով զբաղվել:

Տղամարդկանց սեքսի դրդելու 8 միջոց

1. Նամակ գրել

Հին նամակագրական ոճը, որն այժմ շատ նորաձև է, կարող է օգնել «բարդ իրավիճակներում»: Թե ինչ կգրեք, դա արդեն ձեր գործն է, սակայն ձեր գրածի մեջ պետք է էրոտիկ սպասման նրբերանգ լինի: Թողե՛ք նամակը սեղանին, իսկ երեկոյան ձեր տղամարդու երևակայությունը կանի այն, ինչը դեռ չէիք հասցրել մտածել:

2. Սեքսի համար գաղտնաբառ մտածեք

Մի բառ մտածե՛ք, որ ազդանշան կտա, որ դուք ցանկանում եք սեքսով զբաղվել: Եվ թող այդ նշանը միայն ձեր տղամարդը հասկանա: Եվ այդ ժամանակ դուք կարող եք ծանոթների մոտ էրոտիկ խաղ խաղալ. «Սիրելի՛ս, գլուխս սկսեց ցավել…»:

Image result

3. Ինտիմ տրամադրություն ստեղծել

Այնպիսի տրամադրություն, որը կարող է բացառել դեպքերի այլ շարունակությունը: Դա առավել լավ է ստացվում հանգստյան օրերին, երբ առավոտյան կարելի է էրոտիկ ֆիլմ դիտել, կեսօրին շրջել այն տեղերով, որոնց հետ ռոմանտիկ հիշողություններ են կապված, իսկ երեկոյան հայելու մոտ ներքնազգեստի ցուցադրություն կազմակերպել:

4. Օգտագործել ոչ բանավոր ազդանշաններ

Եթե ամաչում եք բարձրաձայն ասել ցանկությունների մասին, ապա ոչ բանավոր միջոցներ կիրառե՛ք: Դուք կարող եք քնքուշ հպվել ձեր սիրելիին, կարծես չմտածված ձեռքը տանել մեջքով, համբուրել… Ամենակարևորը, որ ցանկացած միջոց կհանգեցնի անսպասելի սեքսի:

5. Ինչ-որ նոր բան փորձել

Խոսքը ոչ թե սեքսուալ փորձերի մասին է, այլ՝ իրադրության փոփոխության, որն էլ վերջում կտանի դեպի սեռական հարաբերություն: Գնացե՛ք այնպիսի վայրեր, որտեղ երբեք չեք եղել, արե՛ք այնպիսի բաներ, ինչ նախկինում չեք արել: Այդ ժամանակ ձեր սերը նոր ալիքի վրա կբարձրանա:

6. Հաճոյախոսե՛ք

Ճիշտ և ժամանակին ասված բառերն իրենց հետ հաճելի գործողություններ են բերում: Այդ պատճառով էլ մի՛ ամաչեք հաճոյախոսել, ասեք ձեր տղամարդուն, թե ինչքան է նա դուր գալիս ձեզ:

Image result

7. Ազատվե՛ք առօրեականից

Սովորությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Այդ պատճառով էլ, եթե դուք սովորություն ունեք սեքսով որոշակի ժամի զբաղվելու, փոփոխե՛ք ձեր սովորությունները և փորձե՛ք ցանկալի պահն այլ ժամի ստեղծել:

8. Հիշե՛ք անցյալը

Հին օրերի ռոմանտիկ պահերը հիշելով՝ կենդանացրե՛ք դրանք ներկայում, և դրանք ձեզ սեքսուալ տրամադրություն կհաղորդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել