Ի՞նչն է հետաքրքիր։
Ի սկզբանե հայտարարվեց, որ հրավիրվում են առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ։
Այսօր ԱԺ ցուցատախտակի վրա լսումների թեման ներկայացված էր այսպես՝ «Որոշ ապրանքատեսակների գնաճի պատճառները և գնաճի ազդեցությունը մեղմելու հնարավորությունները»։
Իսկ զեկույցների ընթացքում մեղմելու պահն ընդհանրապես մոռացվեց։ Տնտեսական բլոկի բոլոր պատասխանատուներն ամեն մեկն իր մասով հիմնավորեց, որ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի ազդեցությունը գների վրա թույլ է. գնաճը կոմպենսացվում է եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությամբ կամ ակցիզը հաշվանցելու հնարավորությամբ և այլն...
Կարճ ասած՝ ստացվեց, որ գնաճի ազդեցությունը մեղմելու կարիք չկա. այդ ազդեցությունը առանց այն էլ մեղմ է։
Մի բան էլ. միջոցառման անունը «լսումներ» էր, բայց ճիշտ կլիներ ասել «ասումներ», որովհետև գրեթե բոլորը ասող են, ոչ թե լսող։ Անգամ հարց տվողներից շատերը հարցը տալիս էին ոչ թե պատասխանը լսելու, այլ իրենց հարցը հնչեցնելու համար:
ԿԱՐՃ։ Էս ամեն ինչի միակ օգուտը «գոլորշին բաց թողնելն էր». ում ներսում ինչ կուտակված էր, արտահայտվեց, ընդ որում՝ ԱԺ բարձր ամբիոնից։
Կտեսնեք՝ վաղվանից գնաճի թեման իր ակտուալությունը ոնց է կորցնելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1069206593220290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել