«Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
 
Ս. Սարգսյանը Ֆրանսիա մեկնեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կ. Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից:
 
Կարեն Կարապետյանը, սակայն, այս իրավիճակին յուրահատուկ լուծում էր գտել: Նա անգամ օդից լուսանկար հրապարակեց, ցույց տալու համար, թե ինչպիսի օդանավով է մեկնում Դավոս:
 
«ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- «ՀԺ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետին Դավոս հասցրած ինքնաթիռը պատկանում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել