Հայաստանն այս մրցույթի նկատմամբ ցուցաբերած չափազանցված հետաքրքրությամբ անցնում է չտեսության անգամ ամենածայրահեղ սահմանները: Երգերի ու կատարումների նկատմամբ ոչ մեծ խստություն պահանջող մրցույթը, որտեղ, փորձն է ցույց տվել՝ գնահատվում է ո՛չ ոկալը, ո՛չ էլ բեմական կեցվածքը, չպետք է արդեն իսկ կայացած կատարողների հարթակ ծառայեցվի: Այն իրականում, նորերին բացահայտող նպատակ պետք է ունենա:
Այլապես ԽԾԲ-ի խայտառակ խողովակներով ընտրված հայաստանյան ներկայացուցիչների՝ լավ-վատ անցած ուղին է արժեզրկվում, իսկ մելամաղձոտ, անոճ ու եվրոպացու համար օտարոտի կատարումները փաստում են, որ 21-րդ դարում էլ Հայաստանի համար "կարևորը մասնակցությունն է":!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1152877694845808
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել