Դե ինչ, ասեմ շնորհավոր`քաղաքակիրթ ձևերով են սկսում պայքար մղել մեր քաղաքական ուժերը: Վերջապես ֆայմեցին, որ մենակ փողոցում/հրապարակում/քուչում պոպուլիստական լոզունգներ ճվճվացնելով արդեն չես խաբի ժողովրդին: Սկսեցին մոգոնել, ման գալ ու գտնել:
Ահա ձեզ մի լավ օրինակ լավ պատրաստված ու մարդաուղղված գովազդաին հոլովակի:

Հաջորդիվ նույն ուժի հաջորդ բավականին հաջողված հոլովակն է`

Իհարկե, պատկերը բավականին փչացնում է վերջում, ոնց որ սկոչով կպցված հանրահավաքի հրավերքը ու սկզբից գնացող ու կրկին սկոչով կպցրած նախաբանը: Սակայն վարպետի ձեռքը զգացվում է: Ինչո՞ւ եմ ասում ձեռքը ու դեռ մի բան չեմ ասում մտքի մասին: Քիչ ուշ կհասնենք և դրան:

Իսկ հիմա եկեք մի քիչ հետ գանք, շատ չէ, մի երեք ամիս հետ, հասնենք դեպի հունվարի վերջ-փետրվարի սկիզբ: Ու ի՞նչ կտեսնենք մենք այստեղ: Ահա խնդրեմ`

Ու ևս մի հատ նույն ոճի ու պաթոսի մեջ

Զգացի՞ք ձեռագիրը ու վարպետի ձեռքի շառժումը: Ո՞չ: Ափսոս… Ուրեմն ապարդյուն էր իմ փորձը ու մի քանի ժամ համեմատելը: Բայց դե ոչինչ, դուք չեք զգացել, իսկ ուրիշները կզգան կամ գոնե կփորձեն զգալ ու հասկանալ: Հա հանկարծ չմտածեք, որ ես առաջինի կամ երկրորդի կողմնակից եմ կամ երկրպագուն: Ուղղակի աչք ծակեց ու գրեցի:

Դուք կհարցնեք` հասկացանք ձեռագիրը ու վարպետի ձեռքը տեսանք, բա միտքը ու ԻԴԵԱՆ ո՞ւմն է, չէ՞ որ խոսք էիր տվել, որ մի բան կասես, սո՞ւտ էր: Ո՛չ, սիրելիներս: Իհարկե, ո՛չ մոռացել եմ, ո՛չ էլ ստում եմ: Ահա և իմ կարծիքով այն «կլիշեն» կամ «տռաֆարետ» ասածը, որի վրայով և հավաքվել են վերոնշյալ հոլովակները:

Եթե ես սխալվում եմ, ապա դա իմ իրավունք է, ու ես օգտվում եմ դրանից: Իսկ եթե ինչ-որ մի մասնագետ ոգեշնչվում է մի ուրիշ վարպետի գործով, ապա պետք չէ բոլոր հետագա գործերը համապատասխանեցնել ոգեշնչող առարկային…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել