Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար` սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ: Բայց ամենակարևոր գործիքը ատամների մաքրման համար ատամի խոզանակն է: Այս հոդվածը նվիրում ենք ատամի խոզանակներին, ինչպես այն ընտրել, որ համապատասխանի հենց ձեզ:
Օգտագործեք արհեստական, միջին կարծրության մազիկներ ունեցող ատամի խոզանակ (պայմանով` եթե ձեր ատամները և լնդերը առողջ են): Իսկ եթե ատամները մաքրելու ընթացքում արնահոսում են ձեր լնդերը, ապա օգտագործեք ավելի փափուկ մազիկներով ատամի խոզանակ: Փափուկ մազիկները ավելի քիչ են վնասում բորբոքված լնդերը:
Խոզանակի բռնակի կառուցվածքը ոչ մի էական դեր չի խաղում (ինչպես պնդում են արտադրողները) ատամի խոզանակի արդյունավետ օգտագործման մեջ: Խոզանակի կառուցվածքի ընտրությունը թողնում ենք ձեզ:
Խոզանակի վրա պետք է լինեն ռետինե հատվածներ` մատների տակ, որպեսզի լավանալու պահին չսահի ձեռքի մեջ:
Կարելի է ընտրել էլեկտրական ատամի խոզանակ:
Մաքրման ընթացքում խոզանակի աշխատող մասը պետք է ընդգրկի 2-2.5 ատամ: Այսինքն այն պետք է լինի ոչ շատ մեծ, որպեսզի հնարավոր լինի մաքրել դժվար հասանելի մասերը:
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1.Ատամի խոզանակը խորհուրդ է տրվում փոխել 3 ամիսը մեկ:
2.Չպետք է լվանալ 5-6 ամսից ավելի օգտագործած ատամի խոզանակով: Հետազոտությունները հաստատել են, որ մաքրման որակը նստվածքների դեմ պայքարի համար զգալի նվազում է:
3.Որոշ խոզանակներ մազիկների վրա պարունակում են հատուկ սննդային գունաներկեր, որոնք օգնում են հիշել խոզանակի փոխարինման մասին:
4.Խոզանակը հեշտ և արագ կեղտոտվում է, այդ իսկ պատճառով հնարավորինս փորձեք պահել այն բացարձակ մաքրության մեջ: Ատամները լվանալուց հետո լվացեք խոզանակը տաք ջրով: Չմոռանաք մաքրել այն ատամի մածուկից, սննդի մնացորդներից:
5.Այլևս մի օգտագործեք ատամի խոզանակը, եթե այն օգտագործել եք հիվանդ ժամանակ (գրիպ, անգինա, բերանային ինֆեկցիա): Այն հարկավոր է փոխել, քանի որ խոզանակի մազիկների արանքներում մնում է ինֆեկցիան, որը լիովին հնարավոր չէ վերացնել:
Նյութի աղբյուրը` այստեղ