Յուրաքանչյուր հարաբերություն էլ իր վերելքներն ու վայրէջքներն ունի. դա անխուսափելի է։ Ամուր հարաբերություններ ունենալու համար պետք է կարողանալ հաղթահարել դժվարությունները։ Պարզվում է, որ կան մի շարք նախապայմաններ, որոնց առկայության դեպքում Ձեր և Ձեր սիրելիի հարաբերութուններն անկասկած երկարատև կլինեն։
- Երբ դուք միմյանց հետ խոսում եք այն ամենից, ինչ անցնում է Ձեր մտքով։
- Պատմում եք միմյանց նաև վատ բաները։
- Միասին զվարճանում եք։
- Ձեր կողակիցը սատարում է Ձեզ։
- Դուք բամբասանքների զոհ չեք։
- Դուք միմյանց օգնում եք։
- Դուք ճանաչում եք միմյանց մոտ ընկերներին։
- Դուք միմյանց բավական լավ եք ճանաչում, որպեսզի մտքեր տաք իրար։
- Դուք չեք ամաչում միմյանցից օգնություն խնդրելիս։
- Դուք առողջ ինտիմ կյանք ունեք։
- Դուք կարողանում եք ծիծաղեցնել միմյանց։
- Դուք միմյանց գեղեցիկ եք համարում։
- Դուք չեք կարողանում միմյանց վրա երկար ժամանակով բարկանալ։
- Դուք հարգում եք միմյանց և պարբերաբար կոմպլիմենտներ եք անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել