Ֆեյսբուքում իրենց տտիպ գոյը պահպանող մի մասսա կա, որին դիցուք անվանել եմ միջֆեյսբուքյան զոմբիներ: Միջֆեյսբուքյան զոմբիները ընկերներումդ չեն լինում, որովհետև եթե ստատուս ես գրում ինչ-որ բանի մասին, քեզ հետ համակարծիք չլինելու դեպքում ֆեյսբուքյան ընկերդ, քեզ քիչ, թե շատ ճանաչելով, կամ լռում է, կամ հեռացնում քեզ իր ընկերների ցանկից, կամ էլ շատ-շատ մի տոլերանտ մեկնաբանություն թողնում: Սակայն միջֆեյսբուքյան զոմբիները այդպիսին չեն. նրանք չեն կարող ինչ-որ հարցի կողքով պարզապես անտարբեր անցնել: Ասածս չկապեք կոնկրետ ինչ-որ թեմայի հետ. սա համատարած երևույթ է, ու ցանկացած թեմայի շուրջ էլ միջֆեյսբուքյան զոմբին մի անիմաստ բան կգտնի արտահայտելու:
Ենթադրենք՝ դու ես ու գրում ես այն մասին, որ անցած շաբաթ Գումի շուկայից գնել ես խեցգետին և չես հավանել, քանի որ դրանք շատ մանր էին, ոչ մսառատ ու անհամ: Միջֆեյսբուքյան զոմբին (տարածված է սրանց էգ տեսակը), կարդալով ստատուսդ, ինքն իրեն տրամադրում է, ներքուստ կատաղում, մտքում շարադրում իր գաղջ մեկնաբանությունն ու կես ժամ-մի ժամում հավաքում այն, որը հիմնականում այս ոճի մեջ է լինում` «VAPSHE DU SUS MNA, QEZNIC VOCH VOQ KARCIQ CHI HARCNUM……»: Սակայն միջֆեյսբուքյան զոմբին հեշտ չի հանգստանում, կամ որ նույնն է` չի պրծնում. նրա սիրտը դեռ արկածներ է փնտրում: Զանգում է իր մորաքրոջ աղջիկ զոմբիին ու անմիջապես տեղեկացնում իրավիճակի մասին: 
«Աղջի , կոմպի դե՞մն ես. մի բան ասեմ, շուտ արա: Մտնում ես Ֆեյսբուք, էն վերևում մի հատ տող կա, գրած ա սեարսըհը ու ինչ-որ խոշորացույցի նշան ա դրած, էդ տողում գրում ես էսինչյան էսինչ, բերում ա էդ լրբի նկարը, մտնում ես դրա սայթը ու հենց խեցգետինների մասին ստատուսի տակ մի բան գրում ես մեր ոճի մեջ: Որ կարդաս, իմ քոմմենթն էլ կտենաս: Դրան պիտի շշենք, պիտի ցույց տանք, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»:
Մորաքրոջ աղջիկ զոմբին, հետևելով քույր զոմբիի թելադրած քայլերին, գալիս ժամանում է ստատուսիդ տակ ու գրում` «LSI AY LRAGROXIK, SHUT ARA JNJI ES HODVACD,TE CHE QEZ KJNJENQ ES KYANQIC. AMOT A , MI HAT OTARAZGI ES HODVACD KARDA , INCH KMTACI MER AZGI MASIN. HAM EL VONC VOR ANULS A ASUM VAPSHE DU SUS MNA, QEZNIC VOCH VOQ KARCIQ CHI HARCNUM…….»:
Երկու քույր զոմբի, արդեն բավարարված իրենց մտքի հզոր արգասիքներից, հեռախոսալարերի միջոցով մեկմեկու հիացմունքի խոսքեր են ասում, մինչդեռ այդ ընթացքում նրանց մյուս մորաքրոջ աղջիկ զոմբին տեսնում է քույր զոմբիների համացանցային ակտիվությունն ու որոշում է ոչ մի կերպ անմասն չմնալ զվարճանքից: Նա ևս ժամանում է ստատուսիդ տակ ու մեկնաբանում` «OFELI GARASKOPOV XECGETIN ES. GONE HASKANUM ES VOR YURAQANCHYUR XECGETNI VIRAVORELOV DU NAX EV ARAJ VIRAVORUM ES INQD QEZ. GONE AMOT UNECI»:
Ու այսպես, որդիանց որդի շատանում են միջֆեյսբուքյան ազգակից զոմբիները ստատուսիդ տակ իրենց անիմաստ ու քո ստատուսի հետ անգամ կովալետ կապ չունեցող քոմմենթներով: Քույրերի թասիբին չգիտես խի կանգնելու է գալիս սրանցից մեկի հորեղբորորդին: Ի տարբերություն էգ տեսակի զոմբիների` որձ զոմբին կարող է քեզ վախեցնել, ուշքի բերել ու ստիպել, որ հոդվածդ ջնջես իր անկապ նամակներով: 
Ախր ի՞նչ հոդված, այ ես քո դեբիլ ցեղի ցավը տանեմ …
«EN VOR ANUL@ KARAN MARISH@ COMMENTEL EN. JNJI HORS AREV»,-հնչում է հերթական դեբիլ, անկապ, անիմաստ պատասխանը: 
«Ասա՝ դու ո՞վ ես, որտեղի՞ց, ի՞նչ ես փնտրում այս կողմերում,- մտածում եմ ինքս ինձ, - ի՞նչ կապ ունի իմ ստատուսը և ոչ թե հոդվածս քո, անուլի, կառայի ու մարիշի հետ, կասե՞ս»:
«CHGITEM, BAIC JNJI HORS AREV ERKRORD ANGAM EM ASUM»:
Չես ջնջում, բնականաբար, բայց ուզում ես հասկանաս՝ ո՞րն էր քո մեղքը Ֆեյսբուքում, որ համացանցի Աստվածը որոշեց քեզ այս կերպ պատժել… Եսիմ է, եսիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել