Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղորդագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փորձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխուժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը: Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչության գնողունակությունը նվազում է, նվազում է նաև գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դասական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդեցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայմաններում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել