«Հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տևանքով աստիճանա­բար կբարձրանան նաև բանկերի կողմից բիզնե­սին և բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները:
 
Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխու­ժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը: Դասա­կան տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչու­թյան գնողունակությունը նվազում է, նվազում է նաև գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դա­սական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդե­ցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայման­ներում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել