Պետրոսյան Շուշանին իմ տեքստով իհարկե կարող եմ արդարացել, կարող եմ փորձել ինչ-որ մեկի բերանը փակել, բայց չեմ անի, դե, որովհետև ժամանակս է թանկ։ Ուղղակի խորհուրդ կտամ մարդկանց շփվել Շուշանի հետ, ու եթե դրանից հետո էլ նրա ելույթը չհասկանաք, այդ ժամանակ արեք, ինչ ուզում եք։ Ես՝ որպես շա՜տ քիչ Շուշանի հետ շփված մարդ, կարող եմ փաստել, որ յուրաքանչյուր բառ, որն արտասանվեց, անկեղծ էր։
Այլ հարց է, որ այդ տեքստը կարելի էր այլ առիթով ասել, ոչ ԱԺ ամբիոնից, բայց ինձ համար այնքան աբսուրդային ելույթներ են հնչել ԱԺ-ում ու հիմնականում կեղծավոր, որ Շուշանի անկեղծ ելույթը հաստատ ավելին արժե։
Ժամանակը թանկ է, թե չէ կբանավիճեի էլ․․․
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kh.edgar
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել