ՖԲ-ի վատ կողմերից մեկն այն է, որ ամեն մեկը կարողանում է օգտվել խոսելու իրավունքից այնտեղ՝ որտեղ իրեն չի վերաբերում, ավելի շուտ՝ կոտրած գդալի պես մեջ ընկնել ամեն ստատուսի տակ։ Իսկ Վիգեն Սարգսյանն ընդամենը իր ստատուսը սկսել էր «Իմ շատ սիրելի ընկերներ» արտահայտությամբ։ Այսինքն՝ ստատուսը հասցեատեր ուներ։ Եվ տակը կարծում եմ, որ պիտի արձագանքեին միայն այն անձիք, ովքեր կզգային, որ հասցեատերերն իրենք են։ Բայց կարդալով մեկնաբանությունները, տեսնում ես, որ «սիրելի ընկերների» կեցվածք չէր շատերինը, այլ սրտի մաղձը թափողների։ Հիմա որ մարդը փակ պահեր մեկնաբանությունների դաշտը՝ պիտի ասեին, որ կոնտակտի մեջ չի ուզում մտնել, չի թողնում արտահայտվել։ Բայց դա արտահայտվելու ձև է՞ր։ Փոխանակ խրախուսեք, որ պետության բարձրաստիճան անձիք, ընթացակարգային հաստատված ամիսը մեկ անգամ գերատեսչական ընդունելության փոխարեն ամենօրյա շփման մեջ են մտնում քաղաքացիների հետ, այդպիսի քայլերով խրտնեցնում եք ու հիասթափեցնում։ Ախր իրականում, երբ ձեր դիմաց կանգնի՝ չեք համարձակվելու այդպես խոսել, նույնիսկ հակառակը՝ շատերը կեղծավոր ու ստորաքարշ ժպիտով փորձելու եք արժանանալ հայացքին կամ ժպիտին... Իսկ այս տիրույթում, կտրվելով իրականությունից՝ հեշտ է առյուծ կտրելը։
Թող ներեն ոմանք, բայց անկոչ հյուրի պես մեջ ընկնելն ավելի «բոշայական» հատկությու ն է։ Կարծում եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: