Armtimes.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Հովիկ Ներսիսյանը Նաիրյան փողոցում BMW մակնիշի 34 FՍ 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Ներսիսյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Հայրումյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի ճանապարհային ոստիկաններն ու մարզային փրկարարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



