Նայում եմ Պետրոսի մոտ Ցեղասպանության թեմայով էս վերջին բանավեճը ու արդեն էս մի կես ժամ ա մենակ մի միտք ա գլխումս դեռ: Լավ, ե՞րբ պիտի ոչ ադեկվատ մարդկանց զտել թեմաներից, օրինակ՝ Բլեյանն ի՞նչ կապ ունի Ցեղասպանության թեմայի հետ, որ հիմա ընդամենը ինքնահաստատմամբ է զբաղված, Իսկ Պետրոսը արդեն կես ժամ է` թողնում է իր էշությունները դուրս տա, ինչ ա թե խոսքի մեջ Պետությանն ու Իշխանությանն է կպնում: Լավ, հասկացանք, գոնե սրահում նստած թուրքերից ամաչեք, էդ մարդկանցից մեկը Հրանտ Դինքի փաստաբանն է, մյուսը արդեն մի քանի գիրք է գրել, արխիվից մեկ-մեկ հանել է խոշոր վիլայեթներում հայերից խլված ունեցվածքը և փաստաթղթերով տալիս է, թե ովքեր են խլել և ումից են խլել: Էսօր Բաբաջանյան սրահում խոսում է էդ մասին ու ասում՝ մի հավատացեք կեղծ դեմոկրատ ձևացող թուրքերին: Խոսքով չի, որ դեմոկրատիա են խաղում, այլ Գործ պետք է անեն: Հետ տան ձեզնից խլվածը, իսկ մնացածը կոկորդիլոսի արցունքներ են: Ու հիմա էդ մարդը էդտեղ նստած է... ու կակոյ նիբուծ Բլեյան արդեն 15 րոպե ա էշ-էշ դուրս ա տալիս... Հերիք ա էլի, քաղաքական կամ անձնական ամբիցիաներ բավարարելով զաբղվեք... Ադեկվատ մարդկանց խոսելու ժամանակ հատկացրեք, ոչ թե խեղկատակներ բերեք ու հարթակ տվեք ինքնահաստատման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել