Ոստիկանությունը մինչ օրս, արդեն երկու օր է անցել, քրեական գործ չի հարուցել իմ դեմ կատարված հարձակման դեպքի առնչությամբ, չնայած որ արդեն մի քանի ոստիկաններ կարգապահական տույժի են ենթարկվել՝ դեպքի ժամանակ ու հետո ծառայության մեջ թերանալու համար: 
Հուսով եմ, որ սա չի նշանակում, որ ոստիկանությունը փորձում է քնեցնել ՀՀԿ-ական «Տուրբո&co»-ին ազատազրկումով սպառնացող գործը:

Համենայնդեպս, կուզեմ, որ ընկերներս տեղյակ լինեն՝ կա՛մ «Տուրբոն»՝ Աշոտ Պապայանը, ու մյուսները կներգրավվեն գործին՝ որպես մեղադրյալ իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ու ինձ մարմնական վնասվածք հասցնելու փաստով ու կկրեն պատիժը, կա՛մ թող ինձ մեղադրեն զրպարտության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել