Մեր տան մոտակայքում է գտնվում «Օղակաձև զբոսայգին»: Բայց ինչքանո՞վ է ճիշտ այն զբոսայգի համարել, երբ կանաչ տարածքները վերացնում են, ու ծառերի արանքում սրճարաններ են կառուցված եղել ու շարունակում են կառուցվել, իսկ ծնողները իրենց երեխաների հետ չեն կարողանում հանգիստ զբոսնել, քանի որ այգի կոչվելու իրավունք չունի և աղբանոցից ոչնչով չի տարբերվում: Ես այդ մեկը օրինակ բերեցի, բայց ընդհանրապես մեր բոլոր այգիները այդպիսի անմխիթար վիճակում են գտնվում: Իսկ մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որ մաստակ, ծխախոտ և ընդհանրապես ոչ մի աղբ չնետեն կանաչ տարածքների մոտակայքում, և բնականաբար չթքեն, որը շատ տգեղ է, ինչպես նաև քաղաքի ցանկացած հատվածում հետևեն այդ կանոններին: Չնայած համոզված եմ, որ ոչինչ չի փոխվելու, ու մեծ մասը կգործի այնպես, ինչպես իրեն հարմար է, և սա կմնա ուղղակի գրառում, որի համար շատ եմ ցավում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vigen.zargaryan/posts/535529859818755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել