Wnews.am-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ։
«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է Ռիկի Մարտինը:
Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:
Նշենք, որ 45-ամյա երգիչը դեռ 2010թ. հայտարարել էր, որ արվամոլ է։ Երգչի ընտրյալը նկարիչ Ջվան Յուսեֆն է։ Վերջինս ունի հայկական արմատներ. նրա հայրը քուրդ է, իսկ մայրը՝ հայ։
Ջվան Հուսեյնը ծնվել է 1984թ. Սիրիայում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ էլ վերջինս սովորել է նկարչություն, իսկ որպես նկարիչ կայացել է Լոնդոնում։
Ջվանի անունը քուրդերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ, հիասքանչ։
Ռիկի Մարտինն ու Ջվան Յուսեֆը միասին առաջին անգամ հանրությանը ներկայացան Սան Պաուլոյում amFAR-ի բարեգործական երեկոյին, որից հետո նաեւ Փարիզում կայացած Balmain Menswear գարուն-ամառ 2017-ի ցուցադրությանը։
Սկզբում Ռիկի Մարտինը սիրահարվել է Ջվանի աշխատանքներին՝ դառնալով դրանց կոլեկցիոներ, իսկ հետո անձամբ ծանոթացել Ջվանի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։