armeniasputnik.am- ը գրում է

Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի գների վրա էապես չի ազդի։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

«Օրինակ` դիզվառելիքի 15%-ով թանկացումը լոլիկի, խաղողի, կարտոֆիլի դեպքում բերելու է ընդամենը ինքնարժեքի մինչև 2 դրամի թանկացման։ Այսինքն` սա էական ազդեցություն չի կարող ունենալ ինչպես ինքնարժեքի, այնպես էլ գնի վրա»,– ասաց փոխնախարարը։

Այդուհանդերձ, Մակարյանի հավաստմամբ, նախարարությունը դիտարկումներ է իրականացնում շուկայում, և, եթե խնդիր լինի, խոստանում է սուբսիդավորել վառելիքի գինը` գնաճը կանխելու և գյուղացուն ծանր կացության մեջ չթողնելու համար։ Այս պահին, սակայն, դրա կարիքը, նախարարության պաշտոնյանի համոզմամբ, չկա։

Գյուղմթերքների արդեն իսկ արձանագրված թանկացումներում կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Անդրադառնալով ՀՀ նախագահի` անհարկի գնաճը կանխելու հանձնարարականին, Մակարյանն ասաց։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել