
Մթերքներ, որոնք լավացնում են պտղաբերությունը, ավելացնում են սերմնահեղուկը և դրա շարժունությունը:
1. Մուգ շոկոլադ
Հարուստ է հակաօքսիդանտներով: Պարունակում է L-արգինին HCL, ամինաթթու, որը շատացնում է սերմնահեղուկը:
2. Ձու
3. Սպանախ
Ֆոլաթթուն կենսականորեն կարևոր է առողջ սերմի առաջացման համար: Սպանախը և կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակներ հարուստ են այդ վիտամինով:
4. Բանան
Բանանը հարուստ է А, В1 և С վիտամիններով, որոնք օրգանիզմին օգնում են ավելի առողջ և առատ սերմ արտադրել:
5. Դդմի սերմեր
Պարունակում են ցինկի առողջ քանակություն, ինչն ավելացնում է տեստոստերոնը և սերմնահեղուկը: Դդմի սերմերը նաև հագեցած են օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք խթանում են արյան հոսքը դեպի վերարտադրողական օրգաններ և լավացնում են դրանց գործառույթը:
6. Ծնեբեկ
Ֆոլաթթվի հարուստ աղբյուր է:
7. Բրոկոլի
Նույնպես հարուստ է ֆոլաթթվով:
8. Սխտոր
Պարունակում է ալիցին, որը լավացնում է արյան շրջանառությունը: Նաև օրգանիզմն ապահովում է սելենով և վիտամին B6-ով, որոնք պատասխանատու են առողջ սերմի արտադրման սխեմայի համար:
9. Նուռ
Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել սերմում հայտնաբերված քիմիական նյութը, որը քայքայում է այն: Նռան հյութն օրգանիզմին օգնում է ազատվել ազատ ռադիկալներից, լավացնել սերմնահեղուկի որակը:
10. Հունական ընկույզ
Պարունակում է արգինին, որն ավելացնում է սերմի արտադրությունը և լավացնում է դրա որակը: Նաև օմեգա-3 ճարպային թթուներ է պարունակում: