Asekose.am-ը գրում է.

Ռիկի Մարտինը և նրա հայկական արմատներ ունեցող սիրելին` նկարիչ Ջոեն Յուզեֆը, պաշտոնապես ամուսնացել են: Այս մասին երգիչը հայտնել է E! News-ին տված հարցազրույցում։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է  Ռիկի Մարտինը:

Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել