Newmag.am-ը գրում է.

2018-ը «գողական աշխարհում»  լինելու է  ամենահետաքրքիրը: Դրա hամար մի քանի պատճառ կա:

Գաղութից ազատ կարձակվեն միանգամից երեք «օրենքով գողեր», որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ քրեական աշխարհում ուժերի բաշխման վրա: Երկրորդ,  Նադիր Սալիֆովը՝ Լոտ Գուլին  ակտիվորեն կընդլայնի ազդեցության ոլորտները, որոնք սպառնում են բազմաթիվ զոհերին: Երրորդ, կթեժանա պայքարն թիվ մեկ  «օրենքի գողի» թափուր տեղի համար:


Կռովավի  Գուլի

2017-ին «գողական աշխարհի» ամենանշանավոր իրադարձություններից մեկը  «քրեական գեներալ» Նադիր Սալիֆովի ազատ արձակումն էր:  Նա բնակվում էր Թուրքիայում, ստեղծել էր սեփական կլանն ու  հայտարարել թիվ մեկ «օրենքով գող» դառնալու իր ցանկության մասին: Դրա համար նա պետք է լիներ Ռուսաստանում, և Գուլին անմիջապես սկսեց պատրաստվել դրան: Իր ներկայացուցչին՝   հարազատ եղբորը՝  Նամիկ Բակինսկուն ուղարկեց Մոսկվա,  որը ադրբեջանական սփյուռքին մատչելիորեն բացատրում էր, թե ով է իրենց համար քրեական գլխավոր պարագլուխը: Մեծամասնությունն առանց ընդդիմանալու համաձայնվեց Սալիֆովների  հավակնությունների հետ: Գուլիին շուկաներից, մեծ ընկերություններից և այլ տեղերից մեծ գումարներ էին հասնում, միայն մեկ շինարարական օբյեկտ էր նրա համար անհասանելի՝  Կալուգայի ճանապարհին գտնվող հսկայական շուկան:

Այդ շուկան ներկայումս երկու մարդ է վերահսկում՝ Զահուրը և Մահարամը: Առաջինն «օրենքով գող» Ռովշան Ջանիևի բարեկամն է, որին վարձու մարդասպանները սպանեցին Թուրքիայում: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Գուլիի մասնակցությամբ: Ռովշանի մահից հետո նրան բաժին հասավ բարեկամի «փայն» ու շուկայում բռնած դիրքը:

Մահարամը ժամանակին հայտնի Պոկրովսկու շուկայի «վարպետն» էր, որի փակվելուց հետո էլ շարունակում էր «ֆռֆռալ» նույն բիզնեսում, իսկ  հետո ստիպված եղավ  երկար ժամանակով ստվերում մնալ:  Մի շարք պատմությունների պատճառով նրան հակակրում էր Զաքար Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը: Այդ պարագայում լավագույնը նրան աչքին չերևալն էր: Նա, այսպես ասած, ի հայտ եկավ Շաքրոյի նստելուց հետո, և Զահուրի հետ միանգամից կոալիցիա կազմեց: Արդյունքում նրանք երկուսով Կալուգայի շուկայի տարածքում բնակարան վարձեցին, որտեղ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների էին  ընդունում ու զբաղվում նրանց  խնդիրներով:

Նման իրավիճակը ոչ մի կերպ դուր չէր գալիս Գուլիին, որը հստակ դիրքորոշում ուներ, որի համաձայն, ադրբեջանցիների համար միակ  քրեական պարագլուխն ինքն է: Սակայն Նամիկը չկարողացավ լուծել իրավիճակը, իսկ Գուլին օբյեկտիվ պատճառներով չկարողացավ  Մոսկվա գալ: Նադիր Սալիֆովը  մեղադրվեց մարդ առևանգելու և խոշտանգելու  համար: Դրանից հետո Նամիկը փախավ Թուրքիա:

Եղբայրները չեն թաքցնում , որ  Ռուսաստանում իրենց դժբախտությունների պատճառը Զահուրն ու Մահարամն են, իսկ այդ զույգին ոչ մի լավ բան  չի խոստանում: Զահուրը և Մահարամը  հզոր թիկնազոր ունեն, որոնց շնորհիվ  նույնիսկ տնից տուն են տեղաշարժվում: Ոստիկաններն ակնկալում են, որ Զահուրի ու Մահարամի և Սալիֆով եղբայրների միջև «պատերազմը» մեծ զոհերով կմտնի ակտիվ փուլ:

Հարկ է նշել, որ Գուլին  ցանկանում է լինել առաջինը ոչ  միայն ադրբեջանական սփյուռքի շրջանում, այլև Թուրքիայում գտնվող նախկին ԽՍՀՄ –ից մնացած ավազակային միջավայրում:

Պատերազմ գահի համար

Նադիր Սալիֆովը չի թաքցնում, որ իր հիմնական նպատակը թիվ մեկ «օրենքով գողի» գահն է: Մինչև 2017 թ. նրան փոխարինում էր Զաքար Քալաշովը: Երբ վերջնականապես հայտնի դարձավ, որ Շաքրոյին երկարատև պատիժ է սպասվում, նա իրեն փոխարինող նշանակեց «քրեական գեներալ» Վասյա Վասկրեսին, որը բավականին ազդեցիկ է մաֆիայի շրջանում, օգտվում է  ազդեցիկ սլավոնական «գողերի» դիրքերից:  Բայց հարց է առաջանում, հնարավոր կլինի՞ արդյոք նրան «նստեցնել» Գուլիի հզոր հարվածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել