Մեզանում կրթության վիճակից չի խոսքը, թեկուզ տեղյակ չեմ, բայց չեմ վստահում մեր բարձրագույն կրթությանը:
Էդ ո՞նց...
Դե աչքս ընկավ Գինեսի ռեկորդների գիրքը, և տեսա, որ Ելցինից հետո Ռուսասատանը բուհերի և դիպլոմավորների քանակով ռեկորդ է սահմանել: Ինչքան հասկացա, ՌՖ-ում անդիպլոմ մարդ չկա, ուղղակի ոմանք արդեն 3-4 դիպլոմն են առնում: Դե ՀՀ ում դժվար ՌՖ-ից լավ լինի:

Իմ ցավը լեկցիան է: Ինստիտուտում երբեք լեկցիա չեմ գրել ու ատել եմ լեկցիան: Լավ դասախոսը յուրովի ա կոնսպեկտավորում առարկան, կարևորը երկրորդականից ջոկում, բայց ապստամբում էի, թե էդ կոնսպեկտը կարա տպի բաժանի, ի՞նչ իմաստ էդ սղագրության մոլուցքի մեջ....

Մի խոսքով, էս մեր IT -ի դարում լեկցիան լրիվ իմաստազրկվել է: Ասեցի հլա հետաքրքրվեմ՝ հիմա ոնց է վիճակը:
Պարզվեց՝ ՀՀ-ում նույն տաշտակն է, ինչպես իմ բարի ժամանակներում:

Դրսի, արևմտյան, հեղինակավոր ու թանգանոց հաստատություններով մի քիչ ծիկրակեցի: Պարզվում է՝ էնտեղ լեկցիա որպես էդպիսին գոյություն չունի: Գալիս է թանկ վարձատրվող դասախոսը, գրականություն ու կոնսպեկտ ա տալիս, մի երկու խորհուրդ, որ շատ թեմայից դուրս բան չկարդան, էդ տևում ա 10 րոպե: Վերջում տեղեկացնում ա, որ հաջորդ շաբաթ մի քանի օր շարունակ կքննարկեն թեման: Վերջ:

Սա էն հազվագյուտ դեպքերից է, որ լուսավորյալ Արևմուտքը շատ սրտովս էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել