Այս տարի Մեգան Մարքլը Սուրբ ծնունդն անց է կացրել արքայական ընտանիքի և, իհարկե, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, ինչը շատ անսովոր է, քանի որ արքայական ընտանիքն այդ տոնն անցկացնում է բացառապես ընտանիքի անդամների մասնակցությամբ։ Անգամ Քեյթ Միդլթոնը, երբ դեռ նշանված էր, բայց ոչ ամուսնացած արքայազն Ուիլյամի հետ, չէր մասնակցում արքայական ընտանիքի Սուրբ ծնունդին։

Related image

Բոլորին հետաքրքրում էր այն, թե ինչ է Մեգանը նվիրել ընտանիքի անդամներին, հատկապես՝ իր ապագա սկեսուր-տատիկին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն․ չէ՞ որ դժվար է նվեր ընտրել այնպիսի մեկի համար, ով ոչնչի կարիք չունի։

Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Մեգանը որոշել է նրանց տարբերվող նվերներ նվիրել։ Ասում են՝ իր ապագա տեգրոջը՝ Ուիլյամին, նվիրել է շոտլանդական ոճով գլխարկ՝ խարտյաշ մազերով։

Image result for Scottish cap with ginger hair

91-ամյա թագուհին ևս յուրօրինակ նվեր է ստացել։ Որքան էլ տարօրինակ կամ զվարճալի թվա, Մեգան Մարքլը նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն խաղալիք համստեր է նվիրել, որը նաև երգում է։

Image result for stuffed singing hamster

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել