Բանավեճերի ժամանակ ես անընդհատ նշում եմ, որ մեզ պետք է զարգացած հասարակություն, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել: Ինձ ընդդիմանում են, շատ ժամանակ ասում են, որ իշխանությունն է մեղավոր, որ հասարակությունը չի զարգանում, շատ ժամանակ նորից իշխանություններին մեղադրելով ասում են, որ մարդիկ ուղղակի ուրախանում են այս կամ այն մահով, որովհետև այլ ճար չկա:
Դե եկեք անընդհատ իշխանություններին մեղադրենք ու դեգրադացվենք: Այո, ամեն ինչ իդեալական չէ, ասեմ ավելին՝ իդեալականից հեռու է, բայց դա պատճառ չէ, որ կենդանական բնազդը հաղթի բանականությանը:
Զարգացած հասարակությունը ոչ թե փորձում է նմանվել հանցագործին և անպատիժ մնալ, այլ պահանջում է, որ հանցագործը պատիժ կրի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1339048639533814?notif_id=1515492039981128¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել