«Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողու­թյանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
 
Բավական շատ է խոսվում բանակը կրո­նի հետ չկապելու մասին: Ու քանի որ հայ հանրությունը խիստ տարակուսած է, թե ինչու հատկապես Վիգեն Սարգսյանը, ներկայացնում ենք մինչ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկը (հասանելի է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում), սկսած 2004 թվականից.
 
2004թ. - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
 
2005թ. - Գերագույն հոգևոր խորհրդի ան­դամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան
 
2006թ. - Արագածոտնի թեմի Չքնաղ գյու­ղի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան
 
2007թ. - կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաս­տակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան
 
2008թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար Հրաչ Թուֆայան
 
2009թ. - Հայաստանի շախմատի ֆեդե­րացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան
 
2010թ. - ՀՀ Պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյան
 
2011թ. - Հայաստանի շինարարների մի­ության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօ­րեն, Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան
 
2012թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար, «Փյունիկ» բարեգործական հիմնադ­րամի նախագահ Գաբրիել Ջամբարջի
 
2013թ. - ակադեմիկոս Սեն Արևշատյան
 
2014թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար Հայկ Մաղաքելյան
 
2015թ. - ազգային բարերար Սամվել Կա­րապետյան
 
2016թ. - ԼՂՀ ՊԲ գնդապետ Զալալ Հա­րությունյան
 
2017թ. - ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյ­րան Օհանյան:
 
Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ և հարգ­ված մարդ, որը հնում ամբողջ տարին իր վրա էր վերցնում տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը: Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռում ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ, որպես կանոն, մանրամասն ֆի­նանսական հաշվետվություն Մայր Աթոռն արդեն քսան տարի է չի հրապարակում, չնայած ըստ խաչքավորների ցուցակի, դժվար է նաև ենթադրելը, թե ի՞նչ սկզ­բունքով են նրանք ընտրվում, կոմպոզի­տորից մինչև բարերար, ակադեմիկոսից մինչև գնդապետ, նախարար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել