«Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողությանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Բավական շատ է խոսվում բանակը կրոնի հետ չկապելու մասին: Ու քանի որ հայ հանրությունը խիստ տարակուսած է, թե ինչու հատկապես Վիգեն Սարգսյանը, ներկայացնում ենք մինչ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկը (հասանելի է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում), սկսած 2004 թվականից.
2004թ. - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2005թ. - Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան
2006թ. - Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան
2007թ. - կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան
2008թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Հրաչ Թուֆայան
2009թ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան
2010թ. - ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
2011թ. - Հայաստանի շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն, Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան
2012թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջի
2013թ. - ակադեմիկոս Սեն Արևշատյան
2014թ. - Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Հայկ Մաղաքելյան
2015թ. - ազգային բարերար Սամվել Կարապետյան
2016թ. - ԼՂՀ ՊԲ գնդապետ Զալալ Հարությունյան
2017թ. - ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան:
Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ և հարգված մարդ, որը հնում ամբողջ տարին իր վրա էր վերցնում տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը: Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռում ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ, որպես կանոն, մանրամասն ֆինանսական հաշվետվություն Մայր Աթոռն արդեն քսան տարի է չի հրապարակում, չնայած ըստ խաչքավորների ցուցակի, դժվար է նաև ենթադրելը, թե ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում, կոմպոզիտորից մինչև բարերար, ակադեմիկոսից մինչև գնդապետ, նախարար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել