Գյումրիում իսկական վախի մթնոլորտ է տիրում վերջին փոխհրաձգությունից հետո: Գյումրեցիները վստահ են, որ Շեկոյի սպանությունը բերելու է քրեական պատերազմի Վարդանիկի կլանի հետ, ու ինչքան էլ ոստիկանությունը փորձի կանխարգելել դա, բայց նոր արյունահեղություններից խուսափել չի լինելու: Երեկ ողջ օրվա ընթացքում Գյումրիի ոստիկանները խուզարկություններ են իրականացրել մեքենաներում, և առայժմ ոչ մի միջադեպ չի գրանցվել, բայց հաշվի առնելով Գյումրիում առկա կրիտիկական անվստահությունը իշխանական ցանկացած կառույցի, այդ թվում նաև ոստիկանության հանդեպ՝ կարելի է եզրակացնել, որ արյունահեղությունից խուսափելը գրեթե անհնար է, և միակ զսպող հանգամանքն առայժմ հակամարտող կլանների պարագլուխների վախի զգացողությունն է առ ոստիկանություն:
Իսկ լուծումը այս հարցի իրականում մեկից մեկ է՝ պարզապես պետք է ձերբակալել բոլոր գլխավոր դերակատարներին ու դատել, ինչը չպետք է որ բարդ լինի՝ հաշվի առնելով, թե ինչ հերոսություններ են արել նրանք տարիներ շարունակ, իսկ Վարդանիկին բաց թողնելը մեծագույն սխալ եմ համարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/298215956978842?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել