Պարապ ու կիսագրագետ մարդկանց էլ ուղղակի թեմա է պետք դատարկախոսելու, բամբասելու ու «իրենց» «փորձագիտական», «հեղինակավոր» կարծիքն արտահայտելու համար։
Կրոնական համոզմունքները յուրաքանչյուր անհատի իրավունքն է, բայց էթիկայի սահմանների պահպանումն առաջնահերթ է։
Նախորդ տարիներին եկեղեցու խաչի կնքահայր են եղել տարբեր մարդիկ, այդ թվում՝ իմ հրամանատար գնդապետ Ջալալ Հարությունյանը (նկարում)։ Կրոնական զգեստ հագնելը կամ խաչը բռնելը ծիսակարգի մի մաս է. Ջրօրհնեքի խաչի բոլոր կնքահայրերը հագնում են այդ զգեստն ու առաջնորդվում նախատեսված ծիսակարգով։
Կաթողիկոսի ու նախարարի վերաբերյալ բոլորս էլ ունենք տարբեր, հակասական կարծիքներ, բայց սեփական կարծիքը հրապարակային վիրավորանքի չի կարելի վերածել։
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=1542981585739147&set=a.420577204646263.86876.100000819610299&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել