Մաքսիմ Գալկին-Ալլա Պուգաչովա հանրահայտ ամուսնական զույգն Instagram-ում շնորհավորել է իր երկրպագուներին ընտանեկան լուսանկարով։

Գալկինի բաժանորդները շնորհավորել են աստղային ընտանիքին և մատնացույց արել ամուսինների ամրոցի շքեղ ինտերիերը, որի մասին վաղուց են շշուկներ պտտվում, սակայն աստղային զույգը որևէ գաղտնիք չի բացահայտում։

Լուսանկարում տոնական զգեստներով պատկերված են նաև նրանց երեխաները՝ Գարին ու Լիզան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել