Այժմ ձեզ կներկայացնեմ մի հետաքրքիր ծրագիր, որի միջոցով կկարողանաք պատրաստել նմանատիպ ծիծաղաշարժ և հետաքրքիր կոմիքսներ: Հավանաբար շատ-շատերը նկատել են, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում սոցիալական ցանցերում և բլոգներում մեծ տարածում են գտել, այսպես կոչված, «հումորիկ»-կոմիքսները:
Այդ է պատճառը, որ որոշեցի ձեզ ներկայացնել այս ծրագիրը, որի միջոցով  դուք ևս ընդամենը մի քանի րոպեում կարող եք ստանալ տարբեր տեսակի «հումորիկ»-կոմիքսներ:
Ճիշտ է, կան նաև շատ կայքեր կոմիքս սարքելու համար, բայց սա ավելի հարմար տարբերակ է:
Ծրագրի հեղինակային իրավունքները պատկանում են http://fffuuu-maker.ru/ կայքին: Կայքում տեղադրված է նաև այս ծրագրի օնլայն տարբերակը: 
Դե ի՞նչ, բեռնեք ծրագիրը և զվարճացեք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել