Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունների գոտեմարտերի առաջին օրը հայ սամբիստների համար հաջող է ընթանում: Մեր երիտասարդական ընտրանուց 48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը և 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճեցին բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին բարձրացան նաև աղջիկներից Ռոզա Խաչատրյանը /52կգ/ և պատանիների առաջնության մասնակից Հովհաննես Ալեքսանյանը /60 կգ/ : Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հասել է պատանիների առաջնության եզրափակիչ, ուր կգոտեմարտի ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ: Վճռորոշ մրցամարտի արդյունքի մասին կհաղորդենք քիչ ուշ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել