Newmag.am-ը գրում է.
Տոները մի վերածեք անպետք իրերի փոխանակման: Դրանք, սովորաբար, տարվա մյուս օրերին պետք են գալիս միայն փոշի կուտակելու համար:
1. Նվիրեք պահեր
Նվերը ձևականություն չէ, այլ տոնական տրամադրություն ստեղծելու ու զգացողություններով կիսվելու առիթ: Ոչ միայն նվերներ նվիրեք, այլ հիշվող րոպեներ: Միասին գնացեք թատրոն կամ ցուցահանդես, ընթրեք հաճելի ռեստորանում:
2. Հավատարիմ մնացեք ձեզ
Եթե լավ չեք կողմնորոշվում, ինչ նվիրել հարազատ մարդկանց, նվիրեք մի բան, որը ձեզ է դուր գալիս: Տարվա մյուս օրերին գուցե ձեր միներալներից մեկը կամ ձեր սիրելի հեղինակի վինիլային հավաքածուից նվերը մեծ ոգևորություն չառաջացնի, բայց Նոր տարուն դա կլինի խորհրդանշական քայլ: Չէ որ դուք կիսվում եք ձեզ համար թանկ իրով:
3. Նվիրեք հուշեր
Հիշեցրեք մարդուն այն, ինչը ձեզ կապում է` ինչպես եք ծանոթացել, ինչի վրա եք շատ բուռն ծիծաղել, քանի անգամ եք միասին մոլորվել ինչ-որ վայրում: Ընդհանուր հիշողությունները մտերմացնում են: Բացիկում գրված մի քանի հուշող տողը, ակնարկը կհիշեցնեն հաճելի պահերն ու կպարգևի լավ հուշեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։