Wnews.am-ը գրում է.
Լիլի Սարգսյանի անունը մշտապես 2017-ին քննարկվող թոփ թեմաների շարքում էր: «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո նա արթնացավ հայտնի՝ կրելով դրա թե՛ դրական , թե՛ բացասական հետևանքները: 2017-ը բեկումնային էր 17-ամյա գեղեցկուհու համար, նա առաջինն էր, ով հնարավորություն ունեցավ Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Երկար վարսեր, կապույտ աչքեր և լայն ժպիտ սա է Հայաստանի նոր գեղեցկուհու նկարագիրը:
2017-ին իր կյանքի կարևոր իրադարձությունների, փոփոխությունների, 2018-ից սպասումների և Ամանորի մասին տիտղոսակիր գեղեցկուհին պատմել է Wnews.am-ին:
Առաջին անգամ
2017-ը իրադարձություններով լի էր ինձ համար, վաղուց գիտեի, որ 17 թիվն իմ հաջողակ թիվն է: Առաջին անգամ մասնակցեցի գեղեցկության մրցույթի, առաջին անգամ հաղթեցի, առաջին անգամ միայնակ հայտնվեցի արտերկրում՝ Չինաստանում ,և առաջին անգամ հայրենիքս ներկայացրեցի հեղինակավոր մրցույթում: Այս իրադարձությունները ամբողջովին փոխեցին իմ կյանքը:
Այո ես փոխվել եմ
Բոլորս էլ փոխվում ենք, ես՝ նույնպես: Թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարցերում շատ բան այլ կերպ եմ անում: Ես ինձ պարտված չեմ համարում, պլաններ եղել են՝ իրագործել եմ, մի մասը ստացվել է, մյուսը՝ ոչ, կարևորը, որ չեմ վախեցել, փորձել եմ և ձգտել իրագործել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://wnews.am/2017/12/28/lil-3/#sthash.PTMmZYKP.dpbs
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել