Երևի ավելի նպատակահարմար ու արդյունավետ կլինի, որ Հայաստանում Ժուռնալիստների միություն ընդհանրապես չլինի, այլ լինեն լրատվամիջոցների միություն և ժուռնալիստների արհեստակցական միություն։ Ինչո՞ւ։

Եկեք համաձայնենք, որ ստեղծագործական ճյուղային միությունները Սովետը հնարել էր արվեստագետներին իր գաղափարական «հովանու» տակ պահելու և այդտեղ մնալու համար ինչ-ինչ առավելություն-արտոնություններ տալու նպատակով։ Հիմա պետությունն այդ խնդիրը չունի, ու արվեստում էլ ամեն ինչ կարգավորվում է շուկայական հարաբերություններով (լավագույններին խրախուսելու համար պետական դրամական մրցանակները, կարծում եմ, բավարար են), ժուռնալիստիկայում՝ առավել ևս։ Հետևաբար ժուռնալիստիկայի ոլորտում անհրաժեշտ են բիզնես շահերը պաշտպանող կառույցներ։ Լրատվամիջոցների (իրավաբանական անձանց) միությունն իր շահերը կպաշտպանի պետության և ժուռնալիստների (վարձու աշխատողներ) հետ հարաբերություններում, իսկ ժուռնալիստների արհմիությունը՝ պետության և լրատվամիջոցների (գործատուներ) հետ հարաբերություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել