
Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ի նախատոնական բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
-Ինչու՞ ենք շտապում և ու՞ր:
-Շտապում ենք տուն` ընտանիքի անդամներին կարոտած:
-Ի՞նչը չի հերիքում հայ ժողովրդին և արդյո՞ք 2017-ը ինքնաբավ տարի էր ընդհանրապես:
Կարծում եմ` շատ անհատական է: Մեկին ամեն ինչ հերիքում է, մյուսը բողոքում է, մեկի համար ինքնաբավ է, մյուսի համար` ոչ: Շատ տարբեր է մտածում հայ ժողովուրդը:
-Ի՞նչը կհիշվի, և ի՞նչն արագ կմոռացվի 2017-ից:
Թող հիշվի դրականը, և արագ մոռացվի բացասականը:
-2017-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:
-Նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում, դա ինձ մաղթել էին:
- Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքը իրականություն կդառնա…
Թող բոլոր երեխաներն առողջ լինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել