Երուսաղեմի Հայոց պատրիարքներից Պետրոս Եվդոկացին պատրիարք է ընտրվել 1793 թվականին: Նա ռուս կայսրից երկգլխանի արծվի շքանշան է ստացել 1799 թվականին: Վանական գործերով Հոպպե է գնացել 1800 թվականին և ծանր հիվանդության պատճառով հունիսի 21-ին վախճանվել է այնտեղ ու թաղվել տեղի հայկական գերեզմանատանը: Հոպպեյի հայոց վանքի տեսուչ Նիկոմիդացի Գրիգորիս վարդապետը 1837 թվականին Պետրոս Պատրիարքի աճյունը փոխադրում է Սբ Նիկողայոս եկեղեցու գավիթ և ամփոփում հատուկ դամբարանում:
Նյութի աղբյուր՝ https://www.giteqte.com/single-post/2017/12/29/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%A9%D5%A5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել