Շատերի համար ձմռան ամիսներին էլեկտրաներգիայի վարձը վճարելը դառնում է ծանր բեռ:
Կոմունալների վճարումն այնքան թանկ է, որ միակ ելքը մնում է նվազեցնել ջերմաստիճանը անգամ ցուրտ եղանակին:
Սակայն կա պարզ մի ելք՝ հնարավոր է ձեռքի տակ գտնվող իրերից պատրաստել տաքացուցիչ, որը բնակարանը կտաքացնի կոպեկներով:
Դրա համար ձեզ հարկավոր է 4 կերամիկական ծաղկաման՝ տարբեր չափերի տակդիրներով՝ 2 փոքր և 2 մեծ (փոքրերն ազատորեն պետք է մտնեն մեծերի մեջ), 2 բավական երկու հեղույս (բոլտ), 2 շղթա, պտուտակամեր (գայկաներ) ու տափօղակներ: Հարկավոր է պատրաստել բռնիչ, որին պետք է ամրացվի մինի տաքացուցիչը:
Նախ հարկավոր անցք անել ծաղկամանի ու տակդիրի վրա, ապա շղթան անցկացնել բոլտերի միջոց ու ամրացնել պտուտակամերով:
Բոլտը անցկացրեց ծաղկամանի անցքով, ներքևում ամրացրեք տափօղակն ու ֆիքսեք գայկայով:
Այնուհետև հագցրեք բոլտի վրա փոքր ծաղկամանը ու դարձյալ այն ֆիքսեք գայկայով ու տափօղակով
Հերթով հագցրեք գայկաներն ու տափօղակներն այնպես, որ դրանք մի քիչ դուրս ցցվեն ծաղկամանից:
Եկել է ժամանակը պատրաստելու տաքացուցիչի ներքևի հատվածը:
Հագցրեք տակդիրն ու ֆիքսեք գայկայով ու տափօղակով
Ահա և վերջ: Հիմա գործողությունը կրկնեք մյուս ծաղկամանների հետ
Կախեք ծաղկամանները բռնիչից ու տակդիրի վրա մի քանի մոմ դրեք:
Տաքացուցիչը պատրաստ է:
Նման տաքացուցիչը կարող եք օգտագործել ոչ միայն ձմռանը, այլև բնության գրկում երեկոները: