****
Ներիր, եթե շատ եմ սիրել, բայց հասկացիր,
Ներիր, եթե չեմ հասկացել, բայց իմացիր,
Ներիր, եթե չեմ իմացել, մի արտասվիր,
Ներիր, եթե չեմ արտասվել անգամ քեզ մոտ,
Լավ իմացիր՝ ցուրտ ու խավար իմ սենյակում ոռնացել եմ սիրո ցավից,
Ներիր, եթե ցավ եմ տվել, ինձ հասկացիր, չեմ գիտակցել,
Հակառակված ողջ աշխարհին տառապյալի մահճին պառկած աղոթել եմ ես քեզ համար,
Չեմ վաճառել ես իմ սերը, չեմ ուրացել երբեք ես այն,
Ու թե կյանքում մի օր հանկարծ ինձ չսիրես, դու ինձ ներիր,
Ներիր, եթե շատ եմ սիրել...
                                      **** 

Իմ  սերը  քեզ  չտվեց  ոչինչ…
Հալվեց  երազս` ձեռքերիդ  վրա,
Զուր  էի  փնտրում` հայացքս  դեմքիդ,
Որ  ինձ  չլքես, որ  կողքիս  մնաս…

Իմ  սերն  այդպես  էլ  քեզ  չհամոզեց,

Թե  որքան  խենթ  եմ  կարոտի  հարցում,
Որ  քեզ  պատրաստ  եմ  կյանքովս  պահել,
Միայն  թե  լինես  կողքիս, իմ  սրտում…

Իսկ  դու  ընտրեցիր  մեկ  այլ  ճանապարհ,

Մեղադրեցիր  ինձ  իմ  սիրո  հարցում,
Եվ  քո  հայացքը`  մերկ  սառույց  դարձած,
Կարոտս  դարձրեց  մի  կապույտ  մշուշ…

Բայց  սերս  քայլեց  իր  դժվար  ճամփով,

Շատ  հաճախ  ապրեց  միայն  քեզ  համար,
Մաքառեց  անվերջ, տենչաց, որ  մի  օր
Նոր  երազ  դնի  ձեռքերիդ  վրա…
                                 

****

Կարոտս քե՜զ է փնտրում
Ու եկել է կանգնել `            
                  սրտիդ շեմին.
Բա՜ց դռներդ` ներս թող նրան
Կարոտս լացե՜լ է ուզում`         
                      քո սրտում...
                                 ****

Մի՛ նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի՛ թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարի կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի՛ զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից...
Չկա այնտեղ սեր, սիրո նշույլ,
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի՛ նայիր աչքերիս մեջ,
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի՛ թափանցիր հոգուս մեջ,
Դու այնտեղ սիրահարվածի կհանդիպես,
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս, 
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել