Օրինակ՝ ինչո՞ւ Վարդգես Գասպարին չի գնում՝ Թուրքիայի սահմանին պառկի ու գոռա, որ թուրքերը մարդասպան են, հայ են կոտորել: Ինչո՞ւ չի գնում ԱՄՆ դեսպանատան դեմը՝ տռասի վրա պառկի ու ասի, որ ընդունեն հայերի ցեղասպանության հանգամանքը: Վարդգես Գասպարին ինչո՞ւ չի գնում՝ Ադրբեջանի սահմանին պառկի ու ասի՝ ռադներդ քաշեք մեր հողից:
Իմիջիայլոց, ով էլ որ լինի անձը, պաշտոնյան, ոչ ոք իրավունք չունի գնա ու իրա տան դեմը բողոքի ակցիա անի: Եթե, ասենք, Վարդգես Գասպարին Վովա Գասպարյանի դեմ բան ունի, եթե ունի, թող գնա, ՆՎԴ-ի դեմը պառկի կամ թուղթ բռնի:
Հիմա ինձ եթե դուր չգա Գասպարին, գնամ, իրա տան դեմը պառկեմ, կզանգի ոստիկանություն, կասի, որ իրան ահաբեկում են:
Մի խոսքով, զգում եք, որ Գասպարին հայրենիքի համար չի պառկում, այլ անձնական թշնամանքով ա պառկում, ու անձնական թշնամանքը ոչնչի չի բերի, և եթե դու ատում ես ոստիկանապետին, դա ավելի հայրենասեր չի դարձնում մարդուն, եթե դու գնում ես, ոստիկանապետի տան դիմաց ակցիա ես անում, դա քեզ ավելի ուժեղ մարդու տեղ չի դնում:
Ուժեղները այլ տեղ են պայքարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2933971603728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել