Էսօր մեր խեղճ տեսակի օրն է: Հասկանում եմ, որ լիքը մարդիկ պիտի հարձակվեն էս տեսակետի վրա, լիքը մարդիկ նույնիսկ կմեղադրեն ինձ, բայց դրանից ոչինչ չի փոխվելու: Ես եղկում եմ նրանից, ինչ արվել է, բայց նաև չեմ արդարանում որպես տեսակ: Որպես տեսակ ես ժամանակին տանուլ եմ տվել: Տանուլ ենք տվել բոլորս՝ անխտիր: Բայց այլ հարց է, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ շարունակել տեղավորվել էդ «խեղճ տեսակի» մեջ ու շարունակել տանուլ տալ: Ես՝ անձամբ, երևի, մի քիչ հասցրել եմ (որպես անհատ) «պարտվել», բայց իմ սերունդը նաև Արցախում ապացուցեց, որ ապրիլ 24-ը տանուլ տված ճակատամարտ էր` ընդամենը: Այն դաժան էր, սարսափելի էր, անմարդկային էր թե՛ իրականացման մեթոդներով, թե՛ իր գաղափարական հենքով: Եվ պիտի ընդունենք նաև, որ լացով իրականություն փոխել հնարավոր չէ, ինչպես նաև բացառվում է ողբով դաստիարակել սերունդ, որը պատրաստ կլինի քայլ առաջ անել: Լացող ու ողբացող ազգի ապագան նրա անցյալն է ու, հետևաբար, վաղը չի լինելու: Դասեր պիտի քաղենք այդ անցյալից և մեր երեխաներին սովորեցնենք զոհ չդառնալու արվեստին: Նոր սերնդին պարտավոր ենք հաղթող մեծացնել՝ որպես օրինակ բերելով ոչ թե ջարդվողներին կամ դավաճաններին, այլ Զեյթունի, Վանի, Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերում, Սարդարապատի, Սարիղամիշի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերում, Լեռնահայաստանի ինքնապաշտպանական կռիվներում, Հայրենական ու Արցախյան պատերազմներում թշնամուն ջախջախողներին: Մենք ՊԻՏԻ և ՈՒՆԵՆՔ ԱՊԱԳԱ:
Հազար ողորմի, Տեր, մեր անցավորաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/611840595506705
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել