Մայրիկ ֆիլմ  «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588».

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.-ին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով Անրի Վերնոն նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588» (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ.-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում:

Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:

«Մայրիկ» ֆիլմն արժանացել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին (1991):

«Մայրիկ 2» կամ «Փողոց Պարադի, տուն 588»

 
աղբյուրը` Արտավազդ Եղոյանի վիդեոարխիվից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել