Պարզվում է, որ Վարդանիկի եղորորդին, ում երեկ բերման էին ենթարկել Բագրատաշենի անցակետից, ևս հրազենային վնասվածքներ ունի ու հիմա գտնվում է հիվանդանոցում՝ իրավապահների հսկողության տակ:
Գյումրու հրաձգության մյուս զարմանալի հանգամանքը Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութ) հրազենային վնասվածքի հետ է կապված: Պարզվում է, որ վերջինս ինքն էր լեզվի արմատից հեռացրել փամփուշտը: Սակայն ինձ ոչ այնքան զարմացրեց այն հանգամանքը, որ նա ինքն է դա արել, այլ այն, թե ինչպես է փամփուշտն այնտեղ հայտնվել, համենայն դեպս, համաձայն բժիշկների եզրակացության․ մեջբերում եմ․
«Հարություն Խաչատրյանի պատմելով՝ հենց դեպքի վայրում նկատելով, որ ինչ-որ բան անհանգստացնում է, լեզվով խաղացել, խաղացել է եւ գնդակը դուրս է թքել: Վիրահատության ընթացքում էլ ծնոտի մասից մետաղի կտոր հանեցինք եւ արձանագրությամբ հանձնեցինք իրավապահ մարմիններին: Նրան ենթարկել ենք ե’ւ ոսկրային, ե’ւ դիմածնոտային վիրահատության, քանի որ գնդակը, որը մտել էր Հարությունի բազկից, պտտվել է մարմնի մեջ, դուրս չի եկել, այն բարձրացել է ուսագոտով ծնոտ եւ վնասելով ատամնաշարը, լնդերն ու ծնոտը՝ հանգրվանել է լեզվի արմատում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/297854873681617?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել