2015թ.-ի սեպտեմբերի 10-ին Կինո Մոսկվայի Կարմիր մեծ կինոդահլիճում կայացավ «Հյուսիս- Հարավ» ֆիլմի պրեմիերան: Սա Հայաստանի հետխորհրդային շրջանի առաջին ֆանտաստիկ կատակերգության ժանրի ֆիլմն էր: Այն թվով չորրորդ գեղարվեստական ֆիլմն է /«Փեսացուն կրկեսից», «Poker am», «Քայլ ձիով»/ ֆիլմերից հետո, որի մոնտաժային ռեժիսուրան ու գունադրման ողջ ընթացքն իրագործել է՝ այս ոլորտում ամենահայտնի մասնագետ Մանվել Հովսեփյանը, ով ղեկավարում է նաև «M2 Production» ընկերությունը: Ինչպես նախորդ ֆիլմերում, «Հյուսիս Հարավ» ֆիլմում էլ, Մանվելը նոր հմտություններ և հնարքներ փորձեց, ինչը բոլորովին նոր որակ հաղորդեց ֆիլմին: Այս մասին, թե հարցազրույցներում և թե ֆիլմի պրեմիերայի ժամանակ խոսել են ֆիլմի հեղինակներն ու պրոդյուսերները: Ավելին՝ նրա կողմից հատուկ ընդգծված գունադրման ձևերն առաջին անգամ օգտագործվեցին հայկական ֆիլմարտադրության ոլորտում, և որոնց շնորհիվ ֆիլմի պատկերային շարքն էլ ավելի դիտարժան դարձավ: Արդյունքում պրեմիերային ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և սիրվեց կինոդիտողի կողմից:

Մանվել Հովսեփյանի կողմից հիմնադրված «M2 Production»–նն այսօր ոլորտում ամենահեղինակավոր ընկերությունն է, որն իրականացնում է ֆիլմերի, հեռուստահաղորդումների և տեսահոլովակների հետարտադրական գործընթացի մոնտաժային և գունադրման աշխատանքներ: Մանվել Հովսեփյանի անկրկնելի աշխատանքի շնորհիվ է, որ ընկերությունը ձեռք է բերել նման բարձր վարկանիշ և հեղինակություն: Իր ինքնատիպ շնորհը Մանվել Հովսեփյանը դրսևորել է բազում հեռուստանախգծերում, գովազդներում, պրոմո հոլովակներում և իհարկե՝ ֆիլմերում: Այսօր Մանվել Հովսեփյանի ղեկավարած «M2 Production»-ի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայստանյան առաջատար հեռուստաընկերությունները, ֆիլմեընկերություններն ու գովազդային ընկերությունները, այլև շուո բիզնեսի հայտնի արտիստները՝ իրենց տեսահոլովակների ստեղծման համար, ինչպես նաև հայտնի բրենդները ՝ գովազդային հոլովակների համար:
«M2 Production»–ի ծառայություններից օգտվում են նաև պետական շատ կազմակերպություններ՝ սոցիալական հոլովակների պատրաստման համար: Այս և շատ այլ հայտնի փաստերը վկայում են, որ առանց չափազանցության կարելի է ասել, որ Մանվել Հովսեփյանի անկրկնելի, ինքնատիպ ձեռագրի և ընկերությունը ճիշտ ղեկավարելու արդյունքում՝ հետխորհրդային Հայաստանի համար ոչ այնքան կարևոր մոնտաժային ռեժիսորի մասնագիտությունը դարձել է առավել նշանակալից. Թե հեռուստատեսության և թե ֆիլմարտադրության գործընթացներում: Մանվել Հովսեփյանի շնորհիվ է, որ այս մասնագիտության հանդեպ Հայաստանում սկսել է մեծ հետաքրքրություն առաջանալ երիտասարդ սերնդի շրջանում: Մասնակցելով Մանվել Հովսեփյանի մոնտաժի և գունադրման դասընթանցերին, շատ ու շատ երիտասարդներ իրենց ընտրությունը կատարել են հենց այս մասնագիտության օգտին:
Մեծ է Մանվել Հովսեփյանի ավանդը մոնտաժի ոլորտի զարգացման գործում։ Նրա յուրաքանչյուր նոր աշխատանք, ինքնին, ընդօրինակման նմուշ և դասընթաց է՝ ոլորտի լավ մասնագետներ պատրաստելու համար:

Հեղինակ՝ Արսեն Ֆետիկյան



