ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, երբ հայտարարում է, որ գյումրեցիները թող քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը, տեսնես՝ հասկանո՞ւմ է, որ խնդիրը ոչ թե գողական մտածելակերպն է, այլ կրիտիկական անվստահությունը ոստիկանական համակարգի նկատմամբ: Քաղաքացին զգուշանում է դիմել ոստիկանություն, որովհետեւ ապահովագրված չէ, որ նույն ոստիկանները ինչ-որ բան իր դեմ շուռ չեն տա եւ նրան անպաշտպան չեն թողնի խուլիգանական խուժանի դեմ հանդիման: Երբ ոստիկանության մայորի աչքի առաջ իշխանության ներկայացուցիչը լրագրող է ծեծում, իսկ այդ նույն մայորը իրեն, մեղմ ասած, «պոլի փետի» տեղ է դնում, ՀՀ քաղաքացին պարզապես չի կարող, այսպես ասած, ոչ գողական մտածել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել