Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է 2018 թ. նախագահական ընտրություններին առաջադրված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու գրանցումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Իբրև պատճառ ԿԸՀ-ում նշել են ծանր հոդվածով չմարված դատվածությունը:

Հանձնաժողովի անդամ Բորիս Էբզեևը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավասու չէ ռուսական դատական իշխանությունների որոշումը փոխել:

Փետրվարին Կիրովի Լենինյան շրջանային դատարանը Նավալնուն դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» պետական կազմակերպության գույքի գողության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել