«Հայաստանի բնակչությու­նը ծերացող է: Այսպիսի արձանագրում է արել ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունն իր՝ «Հայաստանի ժողովր­դագրական ժողովածու, 2017» պարբերական զե­կույցում, որը հրապարակ­վել է երեկ:
 
«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացու­մը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է բնակչու­թյան ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելության, մա­հացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև մասամբ միգրա­ցիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերա­ցող: Այդ ցուցանիշը 2017թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 112%»: Այլ կերպ ասած, մենք ավելի քան 4 տոկոսով գերազանցում ենք ծերացող բնակչության համար Միացյալ ազգերի կազմակեր­պության սահմանած շեմը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել