Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենամեծ բուլկին, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը:
65կգ կշռող թխվածքի տրամագիծը 213սմ է: Մասնագետները նշել են, որ հսկա բուլկին 2300 սովորական բուլկու քաշ ունի:
Նախագծի հեղինակ Սթյուրթ Հարթլեբրին ասել է, որ իրենց խումբն անչափ մեծ հաճույք է ստացել այն պատրաստելու ժամանակ. «ես շատ հաջողակ մարդ եմ ինձ համարում, քանի որ մասնակցել եմ ռեկորդի ստեղծմանը»,- հավելել է Հարթլեբրին:
Հսկա բուլկին արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել